Հա

Քաղաքական

27/07/2017 - 07:40

Կատալոնիայի խորհրդարանը փոփոխութիւններ է հաստատել, որոնք կարագացնեն անկախութեան հռչակումն Իսպանիայից

Կատալոնիայի խորհրդարանը հաստատել է ընթացակարգային փոփոխութիւնններ, որոնք կարագացնեն անկախութեան հռչակումն Իսպանիայից, հոկտեմբերի 1-ին ծրագրւած հանրաքւէի ընթացքում:

«alikonline.ir» - Կատալոնիայի խորհրդարանը հաստատել է ընթացակարգային փոփոխութիւնններ, որոնք կարագացնեն անկախութեան հռչակումն Իսպանիայից, հոկտեմբերի 1-ին ծրագրւած հանրաքւէի ընթացքում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնում է «Euronews»-ը, նման օրէնքը թոյլ կը տայ Կատալոնիային անկախութիւն հռչակել հանրաքւէին յաջորդող ընդամենը 48 ժամերի ընթացքում:

Սա իհարկէ ուժեղացնում է լարւածութիւնը Բարսելոնայի իշխանութիւննների եւ մայրաքաղաք Մադրիդի կենտրոնական կառավարութեան առանց այն էլ սրւած յարաբերութիւններում:

Կատալոնիան ինքնավար մարզ է Իսպանիայի հիւսիսարեւելեան հատւածում,  եւ համարւում է երկրի առաւել հարուստ եւ բարեկեցիկ շրջաններից մէկը: Վերջին տարիներին կատալոնական իշխանութիւններն ամէն կերպ ձգտում են դուրս գալ Իսպանիայի կազմից եւ առանձին պետութիւն ստեղծել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։