Հա

Քաղաքական

Կիրակի, 06 Օգոստոսի 2017 09:00

Տիգրան Սարգսեանը եւս մասնակցել է դոկտ. Ռոհանիի երդմնակալութեան արարողութեանը

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի երդմնակալութեան արարողութեանը մասնակցելու նպատակով Թեհրան էր ժամանել նաեւ Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսեանի գլխաւորած պատւիրակութիւնը

«alikonline.ir»- Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի երդմնակալութեան արարողութեանը մասնակցելու նպատակով Թեհրան էր ժամանել նաեւ Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսեանի գլխաւորած պատւիրակութիւնը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Թեհրանում, Տիգրանը Սարգսեանին ընդունել է Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:

Կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են Իրան-ԵԱՏՄ յարաբերութիւնների թեմային եւ անդրադարձել են Իրանի ու Ռուսաստանի դէմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին:

Հանրապետութեան նախագահի առաջին տեղալը դատապարտելով այդ պատժամիջոցները՝ դրանք համարել է անհիմն ու միջազգաին օրէնքներին եւ նորմերին հակասող: Նա նշել է, որ երկու երկրների դէմ ԱՄՆ-ի նոր քայլերի պայմաններում, ԵԱՏՄ-ն օգտագործելով իր հնարաւորութիւնները կարող է նպաստել խնդիրների լուծմանը, որոնք ծառացել են Իրանի եւ Ռուսաստանի դէմ:

Տիգրան Սարգսենն էլ իր հերթին յոյս է յայտնել, որ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ տնտեսական գօտու ստեղծման մասին համաձայանագիրը մօտ ժամանակներս կը ստորագրւի:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։