Հա

Քաղաքական

Կիրակի, 06 Օգոստոսի 2017 11:17

Ֆեդերիկա Մոգերինիի գրասենեակը հանդէս է եկել յայտարարութեամբ

Հանրապետութեան նախագահի պաշտօնական երդմնակալութեան արարողութեանը մասնակցելու նպատակով Ֆեդերիկա Մոգերինիի Թեհրան կատարած այցի կապակցութեամբ վերջինս գրասենեկաը հանդէս է եկել պաշտօնական յայտարարութեամբ՝ այցը գնահատելով արդիւնաւէտ

«alikonline.ir»- Հանրապետութեան նախագահի պաշտօնական երդմնակալութեան արարողութեանը մասնակցելու նպատակով Ֆեդերիկա Մոգերինիի Թեհրան կատարած այցի կապակցութեամբ վերջինս գրասենեկաը հանդէս է եկել պաշտօնական յայտարարութեամբ՝ այցը գնահատելով արդիւնաւէտ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Յայտարարութեան մէջ մէկ անգամ եւս շեշտւել է, որ Միջուկային գործարքը տարածաշրջանային եւ միջազգային կայունութեան երաշխիքն է. «Ֆեդերիկա Մոգերինին ՄԱԳԱՏԷ-ի կողմից հրապարակւած 6 զեկոյցներն ու պատժամիջոցների չեղարկման արդիւնքում գրանցւած տնտեսական ձեռքբերումները համարում է այն փաստերը, որոնք վկայում են Միջուկային գործարքի գործադրման ճիշտ ուղու մասին, եւ մէկ անգամ եւս շեշտում է, որ ԵՄ-ն հաւատարիմ է համաձայնագրի ամբողջական իրագործմանն ու պահանջում է, որպէսզի դրա բոլոր կողմերը նոյնպէս հաւատարիմ մնան գործարքի ամբողջկան իրագործմանը»,- ասւած է հրապարակւած յայտարարութեան մէջ:

 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։