Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 07 Օգոստոսի 2017 08:50

Մայք Փենսը հերքել է 2020 թւականի նախագահական ընտրութիւններում թեկնածութիւն դնելու մասին լուրերը

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հերքել է այն լուրերը, թէ պատրաստւում է մասնակցել 2020 թւականի նախագահական ընտրութիւններին որպէս նախագահի թեկնածու:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հերքել է այն լուրերը, թէ պատրաստւում է մասնակցել 2020 թւականի նախագահական ընտրութիւններին որպէս նախագահի թեկնածու: Գրում է «tert.am»-ը:

Աւելի վաղ ամերիկեան հեղինակաւոր «The New York Times» պարբերականը գրել էր, որ Փենսն արդէն ակտիւօրէն սկսել է ստեղծել քաղաքական ենթահող՝ յաջորդ նախագահական ընտրութիւններում հանդէս գալու համար: Մինչդեռ պաշտօնեան հերքել է լուրը: Աւելին՝ նա յայտարարել է, որ խորապէս վիրաւորւած է տպագրւած լուրից:

««The New York Times»-ում հրապարակւած նիւթը վիրաւորական է իմ, իմ ընտանիքի եւ թիմի համար»,- ասել է Փենսն ու յաւելել, որ նման լուրերը տարածողները ցանկանում եմ մասնատել ԱՄՆ-ի ներկայիս նախագահի վարչակազմը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։