Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 07 Օգոստոսի 2017 09:30

Աւելի քան 150 հազար քաղաքացի ստորագրել է Ֆրանսիայի առաջին տիկնոջ դէմ ուղղւած յատուկ խնդրագիրը

Ֆրանսիայում աւելի քան 150 հազար քաղաքացի ստորագրել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիդ Մակրոնի դէմ ուղղւած յատուկ խնդրագիրը: Գրում է «tert.am»-ը:

«alikonline.ir» - Ֆրանսիայում աւելի քան 150 հազար քաղաքացի ստորագրել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիդ Մակրոնի դէմ ուղղւած յատուկ խնդրագիրը: Գրում է «tert.am»-ը:

Ֆրանսիացիները վիճարկում են Բրիջիդ Մակրոնի՝ երկրի առաջին տիկնոջ կոչմանն արժանանալու հարցը եւ յիշեցնում երկրի նախագահին՝ հարցի հետ կապւած նրա նախընտրական խոստումը:

Բանն այն է, որ Էմանուէլ Մակրոնը մինչ նախագահի պաշտօնում ընտրւելը յայտարարել էր, որ իր յաղթանակի դեպքում իր կինը կը ստանձնի ակտիւ հասարակական դեր, ընդ որում՝ այդ ամէնի ծախսերը կը հոգան հարկատուների հաշւի:

Այժմ արդէն ձեւակերպւած խնդրագիրը ներկայացւել է Ֆրանսիայի Ազգային ժողով:

Նախաձեռնութեան ղեկավար եւ «Ազգային հաւասարութիւն» հասարակական կազմակերպութեան նախագահ Թերրի Փօլ Վալէթը նշել է, որ գոյութիւն չունի թէկուզ մէկ պատճառ, որից ելնելով Բրիջիդ Մակրոնը պէտք է միջոցներ ստանայ պետական բիւջէից:

«Նա ունի երկու կամ երեք օգնական, մի քանի խորհրդական եւ երկու անվտանգութեան աշխատակից, կարծում եմ, այդքանը լիովին բաւարար է»,- ասել է ակտիւիստը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։