Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 07 Օգոստոսի 2017 11:30

Կարօ Փայլան. «Շրջափակում եւ մեկուսացում, ահա այն, ինչը մենք վերապրում ենք հիմա Թուրքիայում»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը, խօսելով այդ երկրի խորհրդարանում Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթն օգտագործելն արգելող նոր օրէնքի մասին, նշել է, որ երկրի ընդդիմութիւնն ու փոքրամասնութիւնները՝ այդ թւում հայերը, յայտնւել են իշխանութեան շրջափակման եւ մեկուսացման մէջ:

«alikonline.ir» - Թուրքիայի ընդդիմադիր քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը, խօսելով այդ երկրի խորհրդարանում Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթն օգտագործելն արգելող նոր օրէնքի մասին, նշել է, որ երկրի ընդդիմութիւնն ու փոքրամասնութիւնները՝ այդ թւում հայերը, յայտնւել են իշխանութեան շրջափակման եւ մեկուսացման մէջ: Գրում է «tert.am»-ը:

«Շրջափակում եւ մեկուսացում, ահա այն, ինչը մենք վերապրում ենք հիմա Թուրքիայում: Ինչպէս որ փողոցում մարդիկ չեն կարողանում խօսել եւ արտայայտւել, այնպէս էլ խորհրդարանում են մեզ լռեցնում: Իշխանութիւնը ցանկանում է, որ երկրում տիրի վախի մթնոլորտը: Հայկական հարցը, քրդական հարցը միշտ եղել են այս երկրի տաբուն, եւ Էրդողանի կուսակցութիւնը ցոյց տւեց, որ թէեւ իշխանութեան առաջին տարում նրանք երկրին բերեցին որոշակի ազատութիւններ, այս պահին անիւը յետ են շրջել դէպի աւանդական ռեժիմ»,- ասել է Փայլանը:

Փայլանը, ով իր կուսակիցների հետ շարունակում է Մխորհրդարանում ընդունւած նոր օրէնքի դէմ նստացոյց անցկացնել Թուրքիայի Դիրաբեքիր քաղաքում նաեւ ընդգծել է, որ իրենք պայքարում են՝ շատ լաւ գիտակցելով իրենց առաջ կանգնած վտանգները:

«Մենք մարդիկ ենք, որոնք իրենց աչքի առաջ ունենալով վտանգը՝ մտել ենք պայքարի մէջ»,- եզրափակել է Փայլանը:

Յիշեցնենք, որ այս օրինագիծը ներառում է նաեւ Հայոց Ցեղասպանութեան ու քրդաբնակ նահանգների մասին խօսելիս «Քուրդիստան» անւամբ յիշատակումների դէպքում պատգամաւորներին դրամական տոյժի ենթարկելու պահանջը: 

Կարօ Փայլանն ամիսներ առաջ խորհրդարանում սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ նախագծի քննարկման ժամանակ Ցեղասպանութիւն եզրոյթի կիրառման համար զրկւել էր 3 նիստի մասնակցելու իրաւունքից։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։