Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 08 Օգոստոսի 2017 09:40

Իրաքի իշխանութիւնները դադարեցրել են Իրաքեան Քուրդիստան նաւթամատակարարումը

Իրաքի իշխանութիւնները դադարեցրել են Քիրքուկից Իրաքեան Քուրդիստան նաւթամատակարարումը՝ հանրաքւէի պատրաստւող իրաքցի քրդերին սաստելու համար:

«alikonline.ir» - Իրաքի իշխանութիւնները դադարեցրել են Քիրքուկից Իրաքեան Քուրդիստան նաւթամատակարարումը՝ հանրաքւէի պատրաստւող իրաքցի քրդերին սաստելու համար: Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը՝ այս մասին գրում է «Rudaw» կայքը:

Իրաքի նաւթի փոխնախարար Քերիմ Հաթափ Ջաֆարի ստորագրութեամբ յայտարարութեան մէջ նշւում է, որ Հիւսիսային նաւթային ընկերութիւնը դադարեցնում է նաւթի մատակարարումն Իրաքեան Քուրդիստանի տարածք:

Յիշեցնենք, որ Իրաքի քրդերն անկախութեան հարցով հանրաքւէի կը գնան այս տարւայ սեպտեմբերի 25-ին: Դրանից յետոյ նախատեսւում է խորհրդարանական ընտրութիւններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:

ԴԱԷՇ-ի դէմ պայքարի միջազգային կոալիցիայի անդամ 72 երկրի ներկայացուցիչների՝ Վաշինգտոնում կայացած համաժողովի ընթացքում կոալիցիայում ԱՄՆ-ի յատուկ ներկայացուցիչ Բրէթ ՄքԳերկը շեշտել էր, որ քրդական հանրաքւէն ճիշտ ժամանակին չէ պլանաւորւած։

Իրաքեան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին ֆրանսիական «France 24» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտարարել էր, որ եթէ իրաքցի քրդերի անկախութեան վերաբերեալ հանրաքւէն խոչընդոտւի՝ դա կը դառնայ նոր արիւնալի պատերազմի պատճառ:

Աւելի վաղ Իրաքի վարչապետ Հէյդար ալ Էբադին, պատասխանելով Մասուդ Բարզանիի յայտարարութեանը, յիշեցրել է քրդերին, որ նման բաժանման համար նրանք ոչ այնքան բարենպաստ տարածաշրջանում են ապրում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։