Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 08 Օգոստոսի 2017 10:00

Մոգերինին կարեւորել է Միջուկային գործարքի ամբողջական իրագործումը

Ֆեդերիկա Մոգերինին ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ կարեւորել է Միջուկային գործարքի ամբողջական իրագործումը:

«alikonline.ir» - Երէկ՝ օգոստոսի 7-ին, անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան հարցերով ԵՄ-ի գլխաւոր յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Մանիլայում հանդիպել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի ԱԳ նախարարների հետ:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ հանդիպմանը, որը կայացել է Հարաւ-արեւելեան Ասիայի պետութիւնների ասոցիացիայի ֆորումի շրջանակում Մոգերինին իր գործընկերներին է ներկայացրել դոկտ. Ռոհանիի երդմնակալութեան արարողութեանը մասնակցելու նպատակով Թեհրան կատարած իր այցի եւ այդ ընթացքում տեղի ուենցած հանդիպումների մանրամասնութիւնների մասին:

Հանդիպմանը, ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան պատասխանատուն մէկ անգամ եւս կարեւորել է Միջուկային համապարփակ համաձայնագրի ամբողջական իրագործումը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։