Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 09 Օգոստոսի 2017 09:05

Էրդողանը սպառնացել է վերջ տալ Թուրքիայի ընդդիմութեանը

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը սպառնացել է վերջ տալ Թուրքիայի ընդդիմութեանն ու նրանց գործունէութեանը՝ խոստանալով, որ վերջիններս չեն փրկւի իշխանութեան «դատաստանից»: Ըստ  «tert.am»-ի՝ այս մասին գրում է թուրքական «diken.com.tr» կայքը:

«alikonline.ir»- Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը սպառնացել է վերջ տալ Թուրքիայի ընդդիմութեանն ու նրանց գործունէութեանը՝ խոստանալով, որ վերջիններս չեն փրկւի իշխանութեան «դատաստանից»: Ըստ  «tert.am»-ի՝ այս մասին գրում է թուրքական «diken.com.tr» կայքը:

«Սրանք պատասխան են տալու ամէն ինչի համար: Նոյնիսկ եթէ սատանայի հետ համագործակցութեան մէջ մտնեն՝ մեր երկրի ու ժողովրդի դէմ իրագործած մեղքերի համար պատասխան տալուց չեն փրկւի», - ասել է Էրդողանը:
Նա մեղադրել երկրի գլխաւոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեանը ահաբեկչական կառոյցների հետ համագործակցութեան մէջ եւ յայտարարել, որ նրանք սկսել են վախենալ իշխանութիւններից, սակայն այլեւս չեն կարող փրկւել:
Յիշեցնենք, որ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան նախաձեռնած ու Անկարայից Ստամբուլ ձգւած «Արդարութեան քայլերթ»-ը տեւել է աւելի քան 25 օր։
Քայլերթով երկրի գլխաւոր ընդդիմադիր ուժը համարւող ժողովրդա-հանրապետականներն իրենց բողոքն են յայտնել կուսակցութիւնից պատգամաւոր Էսին Բերբերօղլուի կալանաւորման առնչութեամբ, որին իշխանութիւնները մեղադրում են պետական գաղտնիքներ բացայայտելու եւ հանրայնացնելու համար եւ դատապարտել են 25 տարւայ ազատազրկման:
Նշենք, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւնը հիմնել է Թուրքիայի հանրապետութեան հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:
«Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան անդամ է նաեւ հայազգի պատգամաւոր Սելինա Դողանը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։