Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 09 Օգոստոսի 2017 11:50

Թուրքիան Իրանի հետ սահմանին անվտանգութեան պատ է կառուցում

Թուրքիան սկսել է Իրանի հետ սահմանին անվտանգութեան համար նախատեսւող պատի կառուցման աշխատանքները: Շինարարութիւնը տեղի է ունենում Թուրքիայի սահմանամերձ Աղրը նահանգում:

«alikonline.ir» - Թուրքիան սկսել է Իրանի հետ սահմանին անվտանգութեան համար նախատեսւող պատի կառուցման աշխատանքները: Շինարարութիւնը տեղի է ունենում Թուրքիայի սահմանամերձ Աղրը նահանգում: Այս մասին կարդում ենք «panorama.am»-ում։ Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Ըստ թուրքական «Dogan» լրատւական գործակալութեան՝ սահմանային բաժանարար պատի լայնութիւնը կազմում է 2 մետր, իսկ բարձրութիւնը՝ 3 մետր: Պատը կառուցւում է 7 տ. ծանրութեամբ շարժական բլոկների միջոցով:

Աշխատանքներին հետեւել է Աղրըի նահանգապետ Սուլէյման Էլբանը: Նահանգապետի հետ միասին կառուցման աշխատանքների վայր է մեկնել նաեւ նահանգային ժանդարմերիայի հրամանատար Ալբայ Գեոքհանը:

Յիշեցնենք, որ աւելի վաղ թուրք-իրանական սահմանին կառուցւելիք պատի մասին էր անդրադարձել նաեւ «Hürriyet» թերթի սիւնակագիր Աբդուկքադիր Սելւին: Ըստ նրա՝ այդ քայլն արւում է Թուրքիայում ահաբեկչական համարւող «Քուրդիստանի բանւորական» կուսակցութեան (ՔԲԿ-PKK) եւ դրա ենթակազմաւորումների անդամ զինեալների ներթափանցումը կանխելու համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։