Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 09 Օգոստոսի 2017 08:10

Հիւսիսային Կորէային յաջողւել է միջուկային մարտագլխիկ ստեղծել

Հիւսիսային Կորէային յաջողւել է միջուկային մարտագլխիկ ստեղծել, որը կարող է տեղադրւել հեռահար գործողութեան բալսիտիկ հրթիռի վրայ: Ըստ «news.am»-ի՝ համարում են ԱՄՆ ՊՆ-ի հետախուզական գործակալութեան վերլուծաբանները։

«alikonline.ir» - Հիւսիսային Կորէային յաջողւել է միջուկային մարտագլխիկ ստեղծել, որը կարող է տեղադրւել հեռահար գործողութեան բալսիտիկ հրթիռի վրայ: Ըստ «news.am»-ի՝ համարում են ԱՄՆ ՊՆ-ի հետախուզական գործակալութեան վերլուծաբանները։ «The Washington Post» թերթը, վկայակոչելով Պենտագոնի գաղտնի զեկոյցը, գրել էր, որ ամերիկեան զինւորականները դեռ տւեալներ չունեն այս սարքի փորձարկման մասին։

«Հետախուզական համայնքը համարում է, որ Հիւսիսային Կորէան ստեղծել է միջուկային զէնք, որը նախատեսւած է բալիստիկ հրթիռների համար՝ այդ թւում միջմայրցամաքային կարգի հրթիռների»,- մէջբերել է թերթը Պենտագոնի զեկոյցը։

Այդ փակ զեկոյցում, որը թողարկւել է յունիսի 28-ին, կան նաեւ ամերիկեան յատուկ ծառայութիւնների աւելի վաղ իրականացւած հետազօտութեան տւալները, ըստ որոնց Փհենեանը հիմա կարող է ունենալ 60 միջուկային մարտագլխիկ։

Այս տարւայ յուլիսի սկզբին ԱՄՆ-ի պաշտօնատար անձիք հրապարակաւ յայտնել էին, որ Փհենեանի կողմից փորձարկւող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը կարող է հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային ափի վրայ գտնւող  նշանակէտին։

Միաժամանակ Ճապոնիայի ՊՆ-ն էլ է յայտնել այն մասին, որ Փհենեանին յաջողւել է ստեղծել միջուկային լիցք։

Պենտագոնի ու Հետախուզական գործակալութեան ներկայացուցիչները հրաժարւել են մեկնաբանել այս տեղեկութիւնը։

Անցած շաբաթ ԱՄՆ ԱԽ-ն միաձայն հաստատել է Փհենեանի դէմ նոր պատժամիջոցները։ Վերլուծաբանների գնահատականով նոր պատժամիջոցները կարող են տարեկան մէկ միլիարդ դոլարով կրճատել ԿԺԴՀ-ի արտահանման մուտքերը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։