Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 09 Օգոստոսի 2017 08:08

Սևան Նիշանեանի բանկային հաշիւը սառեցւել է թուրքական իշխանութիւնների կողմից

 Ստամբուլահայ անւանի լեզւաբան Սեւան Նիշանեանը սոցցանցում նոր գրառում է արել, որտեղ նշել է, որ թուրքական իշխանութիւնները բան գտնել չկարողանալով՝ սառեցրել են իր բանկային հաշիւը։ «Մի բանկային հաշւում սեւ օրերի համար 12 հազար լիրա ունէի։ Ոչինչ չգտնելով՝ դա են սառեցրել։

«alikonline.ir»- Ստամբուլահայ անւանի լեզւաբան Սեւան Նիշանեանը սոցցանցում նոր գրառում է արել, որտեղ նշել է, որ թուրքական իշխանութիւնները բան գտնել չկարողանալով՝ սառեցրել են իր բանկային հաշիւը։
«Մի բանկային հաշւում սեւ օրերի համար 12 հազար լիրա ունէի։ Ոչինչ չգտնելով՝ դա են սառեցրել։ Ոչ թէ պետութիւն է, այլ յանցախումբ»,- գրել է Նիշանեանը։

Յիշեցնենք, որ նա փախել էր թուրքական բանտից, ինչից յետոյ պարզւել էր, որ յունական իշխանութիւնները նրան ժամանակաւոր բնակութեան իրաւունք են տւել։Սեւան Նիշանեանին տասնմէկ տարւայ ազատազրկման էին դատապարտել ապօրինի շինարարութեան համար։

 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։