Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 09 Օգոստոսի 2017 08:50

Թուրք պատգամաւորը պահանջել է նախարարներից պատասխանել Վանում հայկական գերեզմանատան տարածքում զուգարանի կառուցման մասին հարցերին

Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան անդամ, Իզմիրից ընտրւած թուրք պատգամաւոր Մուրադ Բաքանը Վանում հին հայկական գերեզմանատան տարածքում հասարակական զուգարանի եւ հանդերձարանի կառուցման հարցը բարձրացրել է երկրի խորհրդարանում:

«alikonline.ir» - Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան անդամ, Իզմիրից ընտրւած թուրք պատգամաւոր Մուրադ Բաքանը Վանում հին հայկական գերեզմանատան տարածքում հասարակական զուգարանի եւ հանդերձարանի կառուցման հարցը բարձրացրել է երկրի խորհրդարանում: Գրում է «tert.am»-ը:

Պատգամաւորը պաշտօնական հարցում է յղել երկրի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նորանշանակ նախարար Նուման Քուրթուլմուշին, ինչպէս նաեւ շրջակայ միջավայրի պահպանման եւ քաղաքաշինութեան նախարար Մեհմեդ Օզհասեքիին եւ խնդրել պատասխանել, թէ արդեօ՞ք նախարարութիւնները պաշտօնական թոյլտւութիւն տրամադրել են Վանում տեղական իշխանութիւններին նման շինարարութիւն իրականացնելու համար, թէ՞ ոչ:

Մուրադ Բաքանը նաեւ պահանջել է պատասխանել այն հարցին, թէ ինչո՞ւ է հասարակական ծառայութիւններ մատուցող շինութիւնը կառուցւել հէնց պատմական նշանակութիւն ունեցող վայրում: Պատգամաւորը նաեւ հարցրել է արդեօ՞ք շրջակայքում հայկական պատմական կառոյցներն աւերող գանձագողերի դէմ որեւէ հետապնդում կամ պատիժ իրականացւե՞լ է:

Իր խօսքի վերջում թուրք պատգամաւորը նաեւ շեշտել է, որ Վանի տւեալ շրջանը ոչ միայն պատմական նշանակութիւն ունեցող տարածք է, այլեւ յայտնի հայ գեղանկարիչ Արշիլ Գորկու ծննդավայրը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։