Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2017 08:16

Պենտագոնը Հիւսիսային Կորէայի մօտ 20 օբիեկտներ ռմբակոծելու ծրագիր է մշակել

ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարարութիւնը մշակել է ծրագիր, որի համաձայն «B-1B Lancer» ռմբակոծիչներով հարւածելու է Հիւսիսային Կորէայի մօտ երկու տասնեակ ռազմական օբիեկտների

«alikonline.ir»- ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարարութիւնը մշակել է ծրագիր, որի համաձայն «B-1B Lancer» ռմբակոծիչներով հարւածելու է Հիւսիսային Կորէայի մօտ երկու տասնեակ ռազմական օբիեկտների: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է ամերիկեան «NBC» հեռուստաալիքը:

Մայիսի վերջից վերոնշեալ ռմբակոծիչները ներգրաււած էին 11 ուսումնական թռիչքներում, որոնցից վերջինը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին:

Ինչպէս յայտնում է հեռուստաալիքը, Պենտագոնում կարծում են, որ եթէ ԱՄՆ-ը իսկապէս փորձի յարձակւել ԿԺԴՀ վրայ, այդ գործողութեան ժամանակ կը կիրառւեն արբանեակներ, հետախուզական ինքնաթիռներ, անօդաչու սարքեր եւ այլն: Գերակայ թիրախը կը լինեն մօտ երկու տասնեակ հրթիռակայաններ եւ նմանատիպ օժանդակ շինութիւններ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստսոի 8-ին լրագրողներին յայտնել էր, որ Փհենեանը  չպէտք է սպառնալիքներ տեղայ Վաշինգտոնին ուղղւած, այլապէս իրենք կարձագանգեն այնպիսի կրակով եւ կատաղութեամբ, որն աշխարհը երբեք չի տեսել:

Իրավիճակը Կորէական թերակղզում մնում է խիստ լարւած՝ Փհենեանի հրթիռային ծրագրի ակտիւ զարգացման ֆոնին: Յուլիսին Հիւսիսային Կորէան փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ, որոնք կտրուկ արձագանգի են արժանացել Միացեալ Նահանգների, Ճապոնիայի եւ Հարաւային Կորէայի կողմից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։