Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2017 08:40

Բարզանին յայտարարել է, որ իրենք չեն հրաժարւի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէից

Հիւսիսային Իրաքի Քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին հարցազրոյց է տւել Լոնդոնում հրատարակւող «Al-Hayat» թերթին, որի ժամանակ անդրադարձել է սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախութեան հանրաքւէի թեմային:

«alikonline.ir» - Հիւսիսային Իրաքի Քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին հարցազրոյց է տւել Լոնդոնում հրատարակւող «Al-Hayat» թերթին, որի ժամանակ անդրադարձել է սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախութեան հանրաքւէի թեմային: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Հարցազրոյցի ժամանակ Բարզանին մասնաւորապէս ասել է, որ հանրաքւէի գլխաւոր նպատակը նոր աղէտների եւ պատերազմների կանխարգելումն է:

Ըստ նրա՝ այլեւս անկախութեան հանրաքւէի հարցում «յետդարձի ճանապարհ չկայ»:

Անդրադառնալով այն մարդկանց, ովքեր դէմ են եղել սեպտեմբերի 25-ին, հանրաքւէի անկացմանը, Բարզանին նշել է. «Եթէ սպասենք ուրիշների համաձայնութեանը, ապա հանրաքւէի անցկացման համար նպատակայարմար ժամանակ չի լինելու: Միայն Քուրդիստանի ժողովուրդը կարող է որոշել հանրաքւէի ամսաթիւը»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։