Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2017 12:40

ԴԱԷՇ-ը կրկին սպառնացել է Իրանին

Իրաքում եւ Սիրիայում կրած ծանր պարտութիւններից յետոյ, ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորումը կրկին սպառնացել է Իրանին:

«alikonline.ir» - Իրաքում եւ Սիրիայում կրած ծանր պարտութիւններից յետոյ, ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորումը կրկին սպառնացել է Իրանին:

Ինչպէս տեղեկացնում է «Թասնիմ» լրատւական գործակալութիւնը՝ ԴԱԷՇ-ը հրապարակել է տեսահոլովակ, որտեղ Իրանին սպառնում է ահաբեկչական նոր յարձակումներով:

Տեսահոլովակում, ահաբեկիչները պարսկերէն լեզւով դիմում են իրենց կողմնակիցներին՝ նրանց յորդորելով, որ եթէ հնարաւորութիւն չունեն համալրելու Իրաքում եւ Սիրիայում խմբաւորման շարքերը, ապա Իրանի տարածքում կազմակերպեն ահաբեկչական գործողութիւններ:

Տեսահոլովակում ցուցադրւում է նաեւ հատւածներ՝ յունիսի 7-ին Թեհրանում իրականացւած ահաբեկչական յարձակումներից: 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։