Հա

Քաղաքական

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 08:30

Ամերիկացի համանախագահ. «Անհրաժեշտ է սահմանամերձ եւ շփման գօտիներից հանել դիպուկահարներին»

«ԼՂ հակամարտութեան կարգաւորման համար եկել է վստահութեան ամրապնդմանն ուղղւած քայլերի կատարման ժամանակը»,- ասել է ամերիկացի դիւանագէտ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

«alikonline.ir» - «ԼՂ հակամարտութեան կարգաւորման համար եկել է վստահութեան ամրապնդմանն ուղղւած քայլերի կատարման ժամանակը»,- ասել է ամերիկացի դիւանագէտ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ «Ամերիկայի ձայն»-ի հայկական ու ադրբեջանական ծառայութիւններին տւած հարցազրոյցում: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Նա յոյս է յայտնել, որ առաջիկայում այդ ուղղութեամբ որոշակի քայլեր կարւեն:

«Գիտակցում եմ, որ այս պահին բարդ կը լինէր հասնել ամբողջութեամբ ապառազմականացման, չնայած որ դա շատ ցանկալի է: Սակայն մենք պէտք է նւազեցնենք ռազմական բախումների հաւանականութիւնը»,- ասել է ամերիկացի համանախագահը:

Դեսպանի խօսքով, առաջին հերթին անհրաժեշտ է սահմանամերձ եւ շփման գօտիներից հանել դիպուկահարներին եւ աւելացնել միջազգային դիտորդների թիւը, յատուկ սարքաւորումներ տեղադրել:

«Երբ երկու զինւած կողմ բարդ տեղանքում միմեանց մօտ են գտնւում բախման միջադէպի հնարաւորութիւն միշտ կայ»,- ասել է նա:

Ռիչարդ Հոգլանդը նշել է, որ միջնորդները մեծ ակնկալիքներ ունեն Նիւ Եօրքում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի հանդիպումից, որին կարող է հետեւել բանակցութիւններ երկու երկրների նախագահների մակարդակով:

«Առկայ է համապարփակ մի փաստաթուղթ, սակայն առկայ են նաեւ դրան հասնելու քայլեր ու փուլեր: Յոյս ունեմ, որ բարձրագոյն մակարդակով յաջորդ բանակցութիւնների ընթացքում կողմերը լուրջ աշխատանք կը կատարեն, եւ եթէ վերջնական կարգաւորմանը հնարաւոր չլինի հասնել, կը յայտարարեն որոշակի քայլերի մասին»,- ասել է դեսպանը, աւելացնելով, որ խնդրի կարգաւորման հիմնաքարը փոխզիջումներ գտնելն է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։