Հա

Քաղաքական

12/08/2017

Ֆրանսիացիների միայն 36 տոկոսն է գոհ նախագահ Մակրոնի աշխատանքից

Ֆրանսիացիների ընդամենը 36 տոկոսն է գոհ նախագահ Էմանուէլ Մակրոնի պաշտօնավարման 100 օրերի արդիւնքից:

«alikonline.ir» - Ֆրանսիացիների ընդամենը 36 տոկոսն է գոհ նախագահ Էմանուէլ Մակրոնի պաշտօնավարման 100 օրերի արդիւնքից: Այս մասին ըստ «news.am»-ի՝ վկայում է «Le Figaro» թերթի պատւէրով «Ifop» ծառայութեան կողմից իրականացւած հասարակական կարծիքի հարցումը։

Ընդ որում, հարցման մասնակիցների 64 տոկոսը դժգոհ է Մակրոնի գործունէութիւնից, իսկ նրանց 19 տոկոսը յայտնել է, որ «շատ դժգոհ է»։ Նախագահի պաշտօնը ստանձնելու յետոյ առաջին օրերին նրա մասին դրական արձագանգի մակարդակը 62 տոկոս էր կազմում։

«Ifop»-ը նշում է, որ նախորդ նախագահի՝ Ֆրանսուա Օլանդի աջակցութեան մակարդակը զգալիօրէն բարձր էր։ Նրան աջակցում էր երկրի քաղաքացիների 46 տոկոսը։

Ֆրանսիացիները բաւականին հոռետեսաբար են գնահատում նաեւ Մակրոնի խոստացած փոփոխութիւնների հեռանկարները։ Մասնակիցների միայն 23 տոկոսն է վստահ, որ երկրում իրավիճակը կը բարելաււի։ Ոչ բարենպաստ զարգացումը հաւանական է համարում 39 տոկոսը։ Եւս 38 տոկոսը համարում է, որ իրավիճակն առհասարակ անփոփոխ կը մնայ։

Հարցումն իրականացւել է օգոստոսի 7-9-ը՝ 18-ից մեծ 1000 մարդու մասնակցութեամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։