Հա

Քաղաքական

12/08/2017

Օբաման պատրաստւում է վերադառնալ քաղաքականութիւն

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման պատրաստւում է վերադառնալ քաղաքականութիւն:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման պատրաստւում է վերադառնալ քաղաքականութիւն, որպէսզի դեմոկրատական կուսակցութեանն օգնի վերականգնել իր դիրքերը՝ անցեալ տարւայ նախագահական ընտրութիւնների պարտութիւնից յետոյ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Օբամայի թիմը շուտով կը սկսի մշակել ռազմավարութիւն, որը թոյլ կը տայ նրան էական դեր ստանձնել ներկուսակցական քաղաքականութեան մէջ, սակայն եթէ Օբաման սկսի չափից ակտիւ մասնակցել կուսակցութեան կեանքին, դա Թրամփին թոյլ կը տայ դեմոկրատների դէմ ուղղւած հարւածները հէնց Օբամայի վրայ կենտրոնացնել։

Օբաման նաեւ չի կարող կուսակցութեան առաջնորդ դառնալ, քանի որ չի մասնակցելու 2020 եւ 2024 թթ. նախագահական ընտրութիւններին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։