Հա

Քաղաքական

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 11:00

ՌԴ-ի ԱԳ նախարարը՝ Միջուկային գործարքի մասին. «Ցաւելի է իրապէս, որ հարցականի տակ է տարւում նման յաջողակ գործարքը»

ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը Միջուկային համապարփակ համաձայնագիրը համարում է «յաջողակ գործարք»:

«alikonline.ir» - ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը Միջուկային համապարփակ համաձայնագիրը համարում է «յաջողակ գործարք»: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ Սերգէյ Լաւրովն այս մասին յայտարարել է օգոստոսի 11-ին, Ռուսաստանի Վլադիմիր նահանգում կայացած քաղաքական ֆորումի ժամանակ:

Նա ափսոսանք է յայտնել այն մասին, որ ԱՄՆ-ն հարցականի տակ է տանում Միջուկային գործարքը. «Միջազգային մակարդակով կայացած ամենաօգտակար բանակցութիւններից մէկն Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցութիւններն են, որը, ցաւօք, հարցականի տակ են տանում ամերիկացի մեր գործընկերները»,- ասել է Լաւրովը՝ յաւելելով. «Թէեւ Թրամփի կառավարութիւնը հաստատել է, որ Իրանը հաւատարիմ է Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւններին, այդուհանդերձ Սպիտակ տան պաշտօնատարները շարունակում են այս գործարքը սխալ համարել»:

«Ցաւելի է իրապէս, որ հարցականի տակ է տարւում նման յաջողակ գործարքը»,- եզրակացրել է ՌԴ-ի ԱԳ նախարարը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։