Հա

Քաղաքական

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 11:20

Թրամփի վարկանիշը սկսել է աճել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակցութեան վարկանիշը սկսել է աճել։ Այդ մասին են վկայում ամերիկեան «Rasmussen Reports» կազմակերպութեան անցկացրած հարցման արդիւնքները։ 

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակցութեան վարկանիշը սկսել է աճել։ Այդ մասին են վկայում ամերիկեան «Rasmussen Reports» կազմակերպութեան անցկացրած հարցման արդիւնքները։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Համաձայն դրա՝ Թրամփի կատարած աշխատանքին հաւանութիւն է տալիս հարցւածների 45 տոկոսը, նրա աշխատանքից դժգոհ է 53 տոկոսը։

Նախորդ շաբաթ հաղորդւել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակցութեան վարկանիշը նւազել է մինչեւ 33 տոկոս եւ հասել ամենացածր ցուցանիշին յունւարի 20-ին Վաշինգտոնում նրա երդմնակալութիւնից ի վեր: Այդ մասին են վկայել Քւինիփէքի համալսարանի անցկացրած հանրային կարծիքի ուսումնասիրման արդիւնքները։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։