Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017 11:50

38 տարւայ ընդմիջումից յետոյ սա խիստ անհրաժեշտ այցելութիւն էր. Իրանի ԶՈւ գլխաւոր շտաբի պետը Թուրքիա այցի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ընդունել է Անկարա ժամանած Իրանի իսլամական հանրապետութեան ԶՈւ գլխաւոր շտաբի պետ Մոհամադ Բաղերիին:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ընդունել է Անկարա ժամանած Իրանի իսլամական հանրապետութեան ԶՈւ գլխաւոր շտաբի պետ Մոհամադ Բաղերիին: Գրում է «tert.am»-ը:

Նշենք, որ 1979 թւականից ի վեր Բաղերին Իրանի առաջին գլխաւոր շտաբի պետն է, որ ժամանում է Թուրքիա:

Լրագրողների հետ զրոյցում իրանցի պաշտօնեան նշել է, որ 38 տարւայ ընդմիջումից յետոյ սա խիստ անհրաժեշտ այցելութիւն էր, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ եւ երկկողմ յարաբերութիւններին նւիրւած հարցեր:

«Մենք Թուրքիայի հետ ունենք դարաւոր բարեկամական յարաբերութիւններ: Այս այցը շատ կարեւոր էր ռազմական մի շարք հարցերի ու տարածաշրջանային խնդիրների քննարկման տեսանկիւնից»,- ասել է Բաղերին:

Իրանի ներկայացուցիչը թուրք լրագրողների ներկայութեամբ շեշտել է, որ Իրաքեան Քուրդիստանի սպասւելիք հանրաքւեն Իրանի համար շարունակում է անընդունելի մնալ:

Յայտնի է, որ Բաղերին եւ Էրդողանը քննարկել են նաեւ Սիրիայում տիրող իրավիճակն ու հակաահաբեկչական պայքարի շրջանակում թուրք-իրանական համագործակցութեան ընդլայնման հնարաւորութիւնները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։