Հա

Քաղաքական

Շաբաթ, 19 Օգոստոսի 2017 08:10

Բարսելոնայի ահաբեկչութեան զոհերի թիւն աճել է. յայտնի է զոհերից 9-ի ինքնութիւնը

Իսպանիայի Բարսելոնա քաղաքում նախօրէին տեղի ունեցած ահաբեկչութեան զոհերի թիւը հասել է 15-ի:

«alikonline.ir» - Իսպանիայի Բարսելոնա քաղաքում նախօրէին տեղի ունեցած ահաբեկչութեան զոհերի թիւը հասել է 15-ի:

Ըստ «tert.am»-ի ինչպէս հաղորդում է «La Vanguardia» պարբերականը, Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած յարձակումից յետոյ սպիտակ մկիրոաւտոբուսն ընթացել է ոստիկանների ուղղութեամբ: Ինչպէս աւելի ուշ պարզւել է մեքենայի ուղեւորի նստելատեղում սպանւած իսպանացի է գտնւել, որին դանակահարել են անյայտ անձինք:

Աղբիւրի տւեալներով՝ զոհւած իսպանացու անունը Պաու Պերէս է: Նա 35 տարեկան է եղել:

Հետաքննութիւնն այս միջադէպը կապում է Լա Ռամբլա փողոցում տեղի ունեցած ահաբեկչութեան հետ:

Հաղորդւում է, որ զոհւածներից 9-ի ինքնութիւնը պարզւել է: Նրանց թւում արտասահմանցիներ կան՝ 2 իտալացի, Բելգիայի բնակչուհի եւ պորտուգալացի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։