Հա

Քաղաքական

21/08/2017 - 09:00

Իսպանիայի դատարանը ստորագրութեան դիմաց ազատ է արձակել Հայոց Ցեղասպանութեան թեմայով զբաղւող թուրք գրողին

Կիրակի օրն Իսպանիայի դատարանը ստորագրութեան դիմաց ազատ է արձակել թուրքական ծագմամբ գերմանացի գրող Դողան Ախանլիին, որն աւելի վաղ ձերբակալւել է Թուրքիայի հայցով:

«alikonline.ir» - Կիրակի օրն Իսպանիայի դատարանը ստորագրութեան դիմաց ազատ է արձակել թուրքական ծագմամբ գերմանացի գրող Դողան Ախանլիին, որն աւելի վաղ ձերբակալւել է Թուրքիայի հայցով: Գրում է «tert.am»-ը:

«Պայքարն արժէր դրան»,- ասել է ձերբակալւածի փաստաբան Իլիաս Վայրը: Նրա խօսքով՝ «գրողն ազատ է արձակւում այն պայմանով, որ կը մնայ Մադրիդում»:

Յայտնի է, որ շաբաթ օրը գրող Դողան Ախանլին ձերբակալւել է Գրանադայում: Ախանլիի փաստաբանի տւեալների համաձայն՝ ձերբակալութեան հիմք է ծառայել քրեական գործը, որը հարուցւել է նրա դէմ Թուրքիայում, ենթադրաբար՝ քաղաքականօրէն պայմանաւորւած:

60-ամեայ Անխալին 1992 թւականից բնակւում է Գերմանիայում եւ Գերմանիայի քաղաքացի է:

Յայտնի է, ո նրա աշխատանքների հիմնական թեման Հայոց Ցեղասպանութիւնն է:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիէլը որոշել է անձամբ ներգրաււել գրողի գործի մէջ եւ կանխել նրա արտայանձնումը Թուրքիային:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։