Հա

Քաղաքական

23/08/2017 - 11:20

Մոսկւան սկսել է հակամիջոցներ պատրաստել ամերիկեան պատժամիջոցների դէմ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնը (ԱԳՆ) ձեռնամուխ է եղել օգոստոսի 22-ին սահմանւած ամերիկեան պատժամիջոցների դէմ պատասխան միջոցների նախապատրաստմանը, ինչի մասին յայտնել է ՌԴ-ի փոխարտգործնախարար Սերգէյ Ռիաբկովը: 

«alikonline.ir» - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնը (ԱԳՆ) ձեռնամուխ է եղել օգոստոսի 22-ին սահմանւած ամերիկեան պատժամիջոցների դէմ պատասխան միջոցների նախապատրաստմանը, ինչի մասին յայտնել է ՌԴ-ի փոխարտգործնախարար Սերգէյ Ռիաբկովը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Ռիաբկովը յիշեցրել է, որ Ռուսաստանի դէմ բոլոր նոր պատժամիջոցները սահմանւում են նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի աշխատանքի ժամանակներից եւ չեն դադարում մինչ օրս: Նա յոյս է ւայտնել, որ ամերիկեան կողմը կգիտակցի «պատժամիջոցային պարոյրի ձգման» անհեռանկարայնութիւնը:

Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարութիւնն անհատական սահմանափակումներ է կիրառել Ռուսաստանի չորս քաղաքացիների դէմ ԿԺԴՀ-ի հետ առեւտրական պարտաւորագրերի պատճառով:

Պատժամիջոցները նաեւ վերաբերել են Ռուսաստանի «Գեֆեստ-Մ» ֆիրմային: Հիւսիսային Կորէայի հետ կապերի պատճառով պատժամիջոցների ցուցակում յայտնւել են ընդամենը վեց մարդ եւ մի քանի ընկերութիւններ Չինաստանից, Սինգապուրից եւ Նամիբիայից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։