Հա

Քաղաքական

30/08/2017 - 11:10

ԱՄՆ-ում Էրդողանի 15 թիկնապահի մեղադրանք է առաջադրւել Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրայ յարձակման համար

ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի 15 թիկնապահի մեղադրանք է առաջադրւել Վաշինգտոն նրա այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրայ յարձակման համար: 

Ընդ որում, ընդհանուր առմամբ, մեղադրանքներ են առաջադրւել 19 մարդու:

«alikonline.ir» - ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի 15 թիկնապահի մեղադրանք է առաջադրւել Վաշինգտոն նրա այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրայ յարձակման համար: Ըստ «tert.am»-ի` յայտնում է «Associated Press»-ը:

Ընդ որում, ընդհանուր առմամբ, մեղադրանքներ են առաջադրւել 19 մարդու:

«19 հոգի, այդ թւում՝ թուրքական անվտանգութեան ծառայութեան 15 աշխատակից, մեղադրւում է մայիսին Վաշինգտոն Էրդողանի այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրայ յարձակման համար»,- յայտնում է գործակալութիւնը:
Ինչպէս նշում է գործակալութիւնը, այդ գործը սպառնում է է՛լ աւելի բարդացնել ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկրների միջեւ արդէն լարւած յարաբերութիւնները:

Մեղադրեալներին գործադրած բռնութեան համար սպառնում է առաւելագոյնը 15 տարւայ ազատազրկում: Նրանցից մի քանիսը լրացուցիչ մեղադրւում է մահաբեր զէնքով յարձակման համար:

Նրանցից 16-ին մեղադրանք էր առաջադրւել յունիսի 13-ին, օգոստոսի 29-ին մեղադրանքն առաջադրւել է Թուրքիայի անվտանգութեան ծառայության եւս 3 ներկայացուցչի:

Յիշեցնենք, որ մայիսի 16-ին Միացեալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մօտակայքում Էրդողանի ԱՄՆ-ի այցի դէմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը յարձակման էր ենթարկւել էրդողանամետ խմբերի կողմից։ «The Washington Post»-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետեւանքով 9 մարդ էր վիրաւորւել, նրանք տեղափոխւել էին հիւանդանոց:

Սպիտակ տանն Էրդողանի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացւած ցոյցը կազմակերպել էին մի շարք կազմակերպութիւններ, որոնց թւում են եղել նաեւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը եւ Ամերիկեան հելէնական խորհուրդը: Ցոյցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թւում են եղել հայկական, յունական, քրդական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներ: Ինչպէս «Facebook»-ի իր էջում գրել էր Հայ Դատի ամերիկեան յանձնախումբը, քուրդ, եզդի եւ հայ ցուցարարների վրայ յարձակւած Էրդողանի աջակիցները պարզապէս ցուցարարներ չէին, այլ յատուկ պատրաստութիւն անցած անձինք, որոնք եղել են Ռեջեբ Թայիբ Էրդողանի անվտանգութեան ծառայութիւնից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։