Հա

Քաղաքական

Շաբաթ, 02 Սեպտեմբերի 2017 13:10

Թուրքիայում «Օսմանեան արխիւների 2-րդ միջազգային համաժողով»-ին կքննարկւի նաեւ Հայոց Ցեղասպանութեան հարցը

Թուրքիայում այս տարւայ նոյեմբերին կայանալիք «Օսմանեան արխիւների 2-րդ միջազգային համաժողով»-ի ընթացքում օրակարգում կլինի նաեւ Հայոց Ցեղասպանութեան հարցը:

«alikonline.ir» - Թուրքիայում այս տարւայ նոյեմբերին կայանալիք «Օսմանեան արխիւների 2-րդ միջազգային համաժողով»-ի ընթացքում օրակարգում կլինի նաեւ Հայոց Ցեղասպանութեան հարցը, գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Միջոցառմանը մասնակցող մտաւորականներն ու պատմաբանները, ինչպէս նշում է պարբերականը, «կքննարկեն պատմական փաստեր՝ հիմնւելով պաշտօնական փաստաթղթերի եւ Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանին վերաբերող, արխիւում տեղ գտած նիւթերի վրայ»: 

Սպասւում են նաեւ «Օսմանեան կայսրութիւնում արտագաղթը եւ բռնի արտագաղթը», ինչպէս նաեւ «Լոզանի եւ նեղուցների հարցը» խորագրով քննարկումներ:

Յայտնի է, որ համաժողովի բացումը կատարելու է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։