Հա

Քաղաքական

Կիրակի, 03 Սեպտեմբերի 2017 12:30

Հիւսիսային Կորէան իրականացրել է ամենահզօր միջուկային փորձարկումը, ինչին յաջորդել է 2 երկրաշարժ

Իրավիճակը Կորէական թերակղզու շուրջ շարունակում է լարւած մնալ: Հիւսիսային Կորէան իրականացրել է 6-րդ միջուկային փորձարկումը, ինչն ուղեկցւել է ուժեղ ստորգետնեայ ցնցումներով:

«alikonline.ir» - Իրավիճակը Կորէական թերակղզու շուրջ շարունակում է լարւած մնալ: Հիւսիսային Կորէան իրականացրել է 6-րդ միջուկային փորձարկումը, ինչն ուղեկցւել է ուժեղ ստորգետնեայ ցնցումներով: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնում է «The Daily Mail»-ը, փորձարկման հետեւանքով երկրի հիւսիսում տեղի է ունեցել 2 երկրաշարժ՝ 4.3 եւ 6.3 մագնիտուդ ուժգնութեամբ: Ստորգետնեայ ցնցումները զգացւել են նաեւ Ռուսաստանի տարածքում, մասնաւորապէս՝ Վլադիւոստոկում:

Միացեալ Նահանգները, Ճապոնիան ու Հարաւային Կորէան արդէն հաստատել են, որ ստորգետնեայ ցնցումները հզօր միջուկային փորձարկման հետեւանք են: Ամերիկեան կողմի համոզմամբ՝ սա Փհենեանի կողմից երբեւէ իրականացւած ամենահզօր միջուկային փորձարկումն է, ինչը, ըստ մասնագէտների, տագնապի ազդանշան պէտք է լինի Արեւմուտքի համար:

Հարաւային Կորէայի պաշտպանական կոմիտէի փոխանցմամբ՝ պայթիւնի ուժգնութիւնը եղել է 100 կիլոտոննա, ինչը բաւական է մի ամբողջ քաղաք վերացնելու համար:

Աղբիւրը յաւելում է, որ այսօր հրապարակւած լուսանկարներում երեւում է՝ ինչպէս է Հիւսիսային Կորէայի ղեկավար Կիմ Չէն Ինն ուսումնասիրում ջրածնային ռումբը, որը պէտք է դրւի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրայ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։