Հա

Քաղաքական

Կիրակի, 03 Սեպտեմբերի 2017 13:40

Կիմ Չէն Ինը յայտարարել է, որ բարեյաջող փորձարկում անցած ջրածնային ռումբի բոլոր բաղադրիչները 100%-ով հայրենական արտադրութեան են

Հիւսիսային Կորէայի իշխանութիւնները պաշտօնապէս հայտարարել են միջմայրցամայաքային բալիստիկ հրթիռների համար նախատեսւած ջրածնային ռումբի բարեյաջող փորձարկման մասին:

«alikonline.ir» - Հիւսիսային Կորէայի իշխանութիւնները պաշտօնապէս հայտարարել են միջմայրցամայաքային բալիստիկ հրթիռների համար նախատեսւած ջրածնային ռումբի բարեյաջող փորձարկման մասին: Ըստ «tert.am»-ի, յայտնում է «Reuters»-ը՝ երկրի կենտրոնական հեռուստատեսութեանը յղումով:

Աղբիւրը մանրամասնում է, որ միջուկային հզօր փորձարկման հրամանը տւել է երկրի առաջնորդ Կիմ Չէն Ինը: Փհենեանը նաեւ վստահեցրել է, որ փորձարկման հետեւանքով ճառագայթման արտահոսք տեղի չի ունեցել:

Աւելի վաղ երկրի առաջնորդը յայտարարել էր, որ Հիւսիսային Կորէան ստեղծել է սեփական ջրածնային ռումբը, որի բոլոր բաղադրիչները 100%-ով հայրենական արտադրութեան են:

Յիշեցնենք, որ Հիւսիսային Կորէան իրականացրել է 6-րդ միջուկային փորձարկումը, ինչն ուղեկցւել է ուժեղ ստորգետնեայ ցնցումներով:

Փորձարկման հետեւանքով երկրի հիւսիսում տեղի է ունեցել 2 երկրաշարժ՝ 4.3 եւ 6.3 մագնիտուդ ուժգնութեամբ: Ստորգետնեայ ցնցումները զգացւել են նաեւ Ռուսաստանի տարածքում, մասնաւորապէս՝ Վլադիւոստոկում:

Միացեալ Նահանգները, Ճապոնիան ու Հարաւային Կորէան արդէն հաստատել են, որ ստորգետնեայ ցնցումները հզօր միջուկային փորձարկման հետեւանք են: Ամերիկեան կողմի համոզմամբ՝ սա Փհենեանի կողմից երբեւէ իրականացւած ամենահզօր միջուկային փորձարկումն է, ինչը, ըստ մասնագէտների, տագնապի ազդանշան պէտք է լինի Արեւմուտքի համար:

Հարաւային Կորէայի պաշտպանական կոմիտէի փոխանցմամբ՝ պայթիւնի ուժգնութիւնը եղել է 100 կիլոտոննա, ինչը բաւական է մի ամբողջ քաղաք վերացնելու համար:

Այսօր հրապարակւած լուսանկարներում երեւում է՝ ինչպէս է Հիւսիսային Կորէայի ղեկավար Կիմ Չէն Ընն ուսումնասիրում ջրածնային ռումբը, որը պէտք է դրւի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրայ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։