Հա

Քաղաքական

04/09/2017 - 10:50

Սիամէնում մեկնարկել է BRICS երկրների առաջնորդների գագաթնաժողովը

BRICS երկրների (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հնդկաստան եւ Հարաւ Աֆրիկեան Հանրապետութիւն) առաջնորդների գագաթնաժողովը այսօր մեկնարկել է հարաւչինական Սիամէն առափնեայ քաղաքում: 

«alikonline.ir» - BRICS երկրների (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հնդկաստան եւ Հարաւային Աֆրիկայի Հանրապետութիւն) առաջնորդների գագաթնաժողովը այսօր մեկնարկել է հարաւչինական Սիամէն առափնեայ քաղաքում: Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

5 երկրների առաջնորդներին Սիամէնում դիմաւորել է Չինաստանի նախագահ Սի Ցինփինը, որից յետոյ միութեան անդամ 5 երկրների առաջնորդները աւանդաբար ձեռք ձեռքի բռնած խմբով լուսանկարւել են պետական դրօշների ֆոնին:

Այնուհետեւ նրանք կմասնակցեն նեղ կազմով նիստին, որի ընթացքում կքննարկեն համաշխարհային տնտեսութեան, գլոբալ տնտեսական կառավարման, միջազգային եւ տարածաշրջանային հակամարտութիւնների, ինչպէս նաեւ ազգային անվտանգութեան եւ զարգացման հարցերը: Այս տարի BRICS-ում նախագահող Չինաստանը գագաթնաժողովի նպատակների թւում նշել է փոխշահաւէտ եւ համընդգրկուն փոխգործակցութեան ամրապնդումը յանուն աշխարհում խաղաղութեան պահպանման, համընդհանուր զարգացման առաջընթացը եւ գլոբալ կառավարման բարելաւումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։