Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 04 Սեպտեմբերի 2017 11:10

Գերմանիայի ԱԳ նախարար. «Էրդողանը դրսում թշնամի է փնտրում»

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիէլը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին երկու երկրներն իրարից օտարելու մէջ:

«alikonline.ir» - Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիէլը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին երկու երկրներն իրարից օտարելու մէջ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտնում է գերմանական «Deutsche Welle»-ն:

«Թուրքիան ինքն իրեն սարսափելի արագութեամբ հեռացնում է Եւրոպայից: Էրդողանը ներքին քաղաքական բախումները կոծկելու նպատակով դրսում թշնամի է փնտրում: Օրինակ, մենք էլ՝ եւրոպացիները ու մասնաւորապէս գերմանացիներն էլ այդ թշնամին են»,- նշել է Գաբրիէլը:

Գերմանիայի արտգործնախարարը յիշեցրել է, որ ներկայում այդ երկրի քաղաքացիների համար գործում է Թուրքիա այցելելու նախազգուշացումը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։