Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 04 Սեպտեմբերի 2017 12:00

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» ազատագրել են Ռաքքայի Հին քաղաքը

ԱՄՆ-ի կողմից աջակցւող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) ջոկատներն աւարտել են ԴԱԷՇ-ի զինյալներից Ռաքքայի Հին քաղաքի ազատագրումը: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ի կողմից աջակցւող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) ջոկատներն աւարտել են ԴԱԷՇ-ի զինյալներից Ռաքքայի Հին քաղաքի ազատագրումը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտարարել է ԴԱԷՇ-ի դէմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ-ի նախագահի ներկայացուցիչ Բրէթ ՄքԳարքը: «Եւս մէկ կարեոր փուլ. «SDF»-ն վերջին 48 ժամւայ ընթացքում աւարտել է Ռաքքայի Հին քաղաքի ազատագրումը եւ տարհանել հազարաւոր խաղաղ բնակիչների»,- սեպտեմբերի 3-ին գրել է ՄքԳարքը «Twitter»-ի իր էջում:

Ռաքքան ԴԱԷՇ-ի հսկողութեան տակ էր գտնւում 2013 թւականից, քաղաքը համարւում էր ահաբեկիչների ոչ պաշտօնական մայրաքաղաքը: 2016 թւականին ԱՄՆ-ի գլխաւորած կոալիցիան յայտարարեց քաղաքի ազատագրման գործողութիւնն սկսելու մասին, արդէն մի քանի ամիս էր մարտեր էին մղւում Ռաքքայի մատոյցներում՝ այն շրջափակելու նպատակով:

ԱՄՆ-ի յատուկ նշանակութեան ուժերի եւ օդուժի աջակցութեամբ յարձակումն իրականացնում են «Սիրիայի դեմոկրատական ուժերը», որոնց միջուկը կազմում են սիրիացի քրդերի ջոկատները: Սեպտեմբերի 4-ին «SDF»-ի ներկայացուցիչները յայտարարել են, թէ յոյս ունեն ԴԱԷՇ-ի զինյալներից Ռաքքայի ազատագրումն աւարտել երկու ամսւայ ընթացքում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։