Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 04 Սեպտեմբերի 2017 14:40

Հարցումը Մակրոնի ժողովրդականութեան վարկանիշի անկում է արձանագրել երկրորդ ամիսն անընդմէջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի ժողովրդականութեան վարկանիշն ամսւայ ընթացքում վերստին ընկել է՝ 36 տոկոսից իջնելով մինչեւ 30 տոկոս:

Օգոստոսի սկզբին հարցման արդիւնքները ցոյց էին տւել, որ Մակրոնի ժողովրդականութեան վարկանիշը կազմել է 36 տոկոս՝ ընկնելով 7 տոկոսային կետով:

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի ժողովրդականութեան վարկանիշն ամսւայ ընթացքում վերստին ընկել է՝ 36 տոկոսից իջնելով մինչեւ 30 տոկոս: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, վկայում են «Huffington Post» թերթի եւ «Cnews» հեռուստաալիքի համար «YouGov» հասարակական կարծիքի ինստիտուտի անցկացրած հարցման արդիւնքները:

Օգոստոսի սկզբին հարցման արդիւնքները ցոյց էին տւել, որ Մակրոնի ժողովրդականութեան վարկանիշը կազմել է 36 տոկոս՝ ընկնելով 7 տոկոսային կետով: «YouGov»-ի հարցման ընթացքում մասնակիցներին առաջարկւել էր պատասխանել հետեւեալ հարցին. «Ի՞նչ կարծիք ունէք Էմանուէլ Մակրոնի՝ որպէս Ֆրանսիայի նախագահի գործողութիւնների վերաբերեալ»: Հարցւածների 30 տոկոսը պատասխանել է, որ դրական վերաբերմունք ունի նրա գործողութիւնների նկատմամբ, 54 տոկոսը՝ բացասական:

Ֆրանսիայի վարչապետ Էդւար Ֆիլիպի վերաբերեալ դրական է արտայայտւել հարցւածների 32 տոկոսը, բացասական վերաբերմունք է յայտնել 47 տոկոսը (անցած ամսւայ համեմատութեամբ նրա վարկանիշը նւազել է 5 տոկոսային կէտով): Ինչպէս գրում է թերթը, պետութեան եւ կառավարութեան ղեկավարների ժողովրդականութեան վարկանիշը շարունակում է կտրուկ անկումը:

Հարցումն անցկացւել է օգոստոսի 28-29-ին: Դրան մասնակցել է 18 եւ աւելի բարձր տարիքի աւելի քան հազար մարդ: Արդիւնքների անճշտութիւնը կազմում է 1,4-ից մինչեւ 3,1 տոկոսային կէտ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։