Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 05 Սեպտեմբերի 2017 11:10

Մոգերինի. «ԵՄ-ն կողմ է Հիւսիսային Կորէայի հանդէպ ճնշման եւ պատժամիջոցների ուժեղացմանը»

ԵՄ-ն կողմ է հանդէս գալիս Փխենեանի հանդէպ ճնշման եւ տնտեսական պատժամիջոցների ուժեղացմանը։ Այս մասին յայտարարել է արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով ԵՄ գերագոյն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«alikonline.ir» - ԵՄ-ն կողմ է հանդէս գալիս Փխենեանի հանդէպ ճնշման եւ տնտեսական պատժամիջոցների ուժեղացմանը։ Այս մասին յայտարարել է արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով ԵՄ գերագոյն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Ըստ «Արցախպրես»-ի՝ տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը։

«Հիւսիսային Կորէայի գործողութիւնն ուժեղագոյն սադրանք է, նման գործողութիւնները վտանգաւոր են եւ անօրինական, այդ իսկ պատճառով ԵՄ-ն պատրաստ է աջակցելու Հիւսիսային Կորէայի հանդէպ ՄԱԿ-ի ուժեղ պատժամիջոցներին»,- ասել է նա։ Մոգերինին կարծում է, որ խաղաղ լինել՝ չի նշանակում թոյլ լինել։ Կորէական թերակղզու միջուկազերծման որոշումը կարող է գտնւել Հիւսիսային Կորէայի վրայ ճնշման գործադրմամբ՝ տնտեսական պատժամիջոցներին զուգահեռ։

Նա նշել է, որ Բրիւսէլն այդ հարցով կապի մէջ է ՄԱԿ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հարաւային Կորէայի եւ Ճապոնիայի հետ։ «Բացի ադ, տւեալ թեման կը քննարկւի այս շաբաթ Թալինում կայանալիք ԵՄ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը»,- ասել է Մոգերինին։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։