Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 05 Սեպտեմբերի 2017 13:50

Պուտինը յոյսով է, որ իրեն եւ Թրամփին կը յաջողւի փոխզիջումներ գտնել ի շահ աշխարհի ժողովուրդների

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը յոյսով է, որ իրեն կը յաջուի փոխզիջումներ գտնել Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ելնելով ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ միւս երկրների ժողովուրդների շահերից: 

«alikonline.ir» - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը յոյսով է, որ իրեն կը յաջուի փոխզիջումներ գտնել Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ելնելով ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ միւս երկրների ժողովուրդների շահերից: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Թրամփն իր գործունէութեան մէջ ղեկավարւում է իր, ես՝ իմ երկրի ազգային շահերով,- նշել է նա՝ ամփոփելով BRICS-ի գագաթնաժողովի արդիւնքները:- Ես մեծ յոյս ունեմ, որ մեզ կը յաջողւի, ինչպէս ասել է ԱՄՆ-ի գործող նախագահը, ինչ-ինչ փոխզիջումներ գտնել երկկողմ եւ միջազգային խնդրիները լուծելիս, որպէսզի դրանք լուծւեն՝ ելնելով ինչպէս ամերիկացի, անպէս էլ ռուսաստանցի ժողովրդի շահերից՝ նկատի ունենալով մեր մեծ պատասխանատւութիւնը միջազգային անվտանգութեան համար»:

Լրագրողի այն հարցը, թէ Պուտինը հիասփաթւել է արդեօք Թրամփից, պետութեան ղեկավարը համարել է պարզունակ: «Չէ որ նա (Թրամփը) իմ հարսնացուն չէ, ես էլ նրա ո՛չ հարսնացուն եմ, ո՛չ էլ փեսացուն, մենք զբաղւում ենք պետական գործունէութեամբ»,- պարզաբանել է նախագահը: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։