Հա

Քաղաքական

05/09/2017

Մերկէլ. «Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու շուրջ բանակցութիւնների ապագան պարզ կդառնայ հոկտեմբերին»

Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը յայտարարել է, որ Թուրքիայի՝ Եւրոմիութեան անդամ դառնալու շուրջ բանակցութիւնների ապագան պարզ կդառնայ այս տարւայ հոկտեմբերին:

«alikonline.ir» - Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը յայտարարել է, որ Թուրքիայի՝ Եւրոմիութեան անդամ դառնալու շուրջ բանակցութիւնների ապագան պարզ կդառնայ այս տարւայ հոկտեմբերին: Ըստ «tert.am»-ի յայտնում է թուրքական «gazeteduvar.com.tr» կայքը: 

Մերկէլը նշել է, որ սպասւող քննարկումներում կշօշափւեն Թուրքիայի հետ բանակցութիւնների կասեցման կամ լիովին դադարեցման մասին հարցերը: 

Գերմանիայի կանցլերը կոչ է արել Եւրոպային միասնական լինել այս հարցում եւ խուսափել չհամաձայնեցւած քայլերից:

Անցեալ տարի նոյեմբերի 24-ին Եւրախորհրդարանը 479 կողմ, 37 դեմ եւ 107 ձեռնպահ ձայնով ընդունել է Թուրքիայի՝ Եւրոմիութեանն անդամակցութեան շուրջ բանակցութիւնների սառեցման մասին որոշում:

Անկարան Եւրոմիութեանն անդամակցութեան յայտ է ներկայացրել 1987 թւականին, իսկ ԵՄ մտնելու բանակցութիւնները սկսւել են միայն 2005 թւականին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։