Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 06 Սեպտեմբերի 2017 15:00

Շաւարշ Քոչարեան. «Եւրոպայում տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան դատ Ադրբեջանի նկատմամբ»

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատւիրակութեան շուրջ ստեղծւած սկանդալը, յարուցւած քրէական գործը, ինչպէս նաեւ Ադրբեջանի շահերի համար եւրոպացի պատգամաւորներից ոմանց կաշառւելու հանգամանքը ապտակ էր Եւրոպային:

«alikonline.ir» - ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատւիրակութեան շուրջ ստեղծւած սկանդալը, յարուցւած քրէական գործը, ինչպէս նաեւ Ադրբեջանի շահերի համար եւրոպացի պատգամաւորներից ոմանց կաշառւելու հանգամանքը ապտակ էր Եւրոպային: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, այս մասին սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը:

Անդրադառնալով օրերս բրիտանական մամուլում հրապարակւած՝ ալիեւեան կլանի կողմից տարբեր երկրների պատգամաւորներին գումարներ վճարելու համար բացւած շուրջ 3 մլրդ դոլարանոց հաշւի շուրջ առաջացած սկանդալին՝ Քոչարեանն ընդգծեց, որ պատահական չէ այն, որ այս իրադարձութիւնների կոնտեքստում Ադրբեջանի պատասխանը մէկն է՝ իբրեւ թէ հայերն են արել, ինչ պատահում է՝ մեղաւորը հայերն են:

«Ասում են, որ Ալիեւի ընտանիքը դրա հետ կապ չունի, բայց չեն հերքում, որ այդ բոլորը տեղի է ունեցել: Սա իրենց պաշտօնական պատասխանն է: Այսինքն՝ ստացւում է, որ այդ երկրում, որտեղ ամէն ինչ վերահսկւում է, առանց իրենց իմացութեան երեք միլիարդ գումար է դուրս հանւել»,- յաւելեց փոխարտգործնախարարը:

Իրավիճակից օգտւելու՝ Հայաստանի հնարաւորութիւնների մասին հարցին ի պատասխան Քոչարեանն ասաց. «Ճիշտ հասկանանք: Մեկը նստած է դատարանում, դատում են, դու էլ ասում ես՝ ինչ քայլեր կարող ես ձեռնարկել: Իրականում սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի նկատմամբ դատ՝ փոխաբերական, ոչ թէ իրաւական առումով: Այն, ինչ հիմա կատարւում է ամբողջ Եւրոպայով, խօսում է այն մասին, որ մարդկանց համբերութեան բաժակը լցւել է: Մարդիկ թոյլ են, նոյնիսկ եւրոպական պատգամաւորներ, Եւրոպայի սրտից այդ գայթակղութեանը չեն դիմանում: Եթէ ուշադիր լինէք, կտեսնէք, որ դրանք այն պատգամաւորներն են, ում լիազօրութիւնների ժամկէտն աւարտւում է, նրանք ընտրւելու հնարաւորութիւն չունեն»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։