Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 07 Սեպտեմբերի 2017 09:00

Կատալոնիայի ղեկավարը ստորագրել է անկախացման հանրաքւէ անցկացնելու մասին օրէնքը

Կատալոնիայի կառավարութեան նախագահ Կարլէս Պուչդեմոնը ստորագրել է Իսպանիայից անկախանալու համար հանրաքւէ անցկացնելու մասին օրէնքը:

«alikonline.ir» - Կատալոնիայի կառավարութեան նախագահ Կարլէս Պուչդեմոնը ստորագրել է Իսպանիայից անկախանալու համար հանրաքւէ անցկացնելու մասին օրէնքը: Գրում է «tert.am»-ը:

Աւելի վաղ յայտնել էինք, որ Կատալոնիայի խորհրդարանը կողմ է քւէարկել Իսպանիայի ինքնավար մարզի անկախութեան համար հանրաքւէ անցկացնելուն:

Փաստաթուղթն ընդունւել է ձայների մեծամասնութեամբ. կողմ է քւէարկել 72 պատգամաւոր, դէմ՝ 60, երեքը ձեռնպահ են մնացել: Փաստաթուղթն ուժի մէջ կը մտնի հոկտեմբերի 1-ին:

Յիշեցնենք, որ Մադրիդը նման քւէարկութեան անցկացումը անհամատեղելի է համարում Իսպանիայի Սահմանադրութեան հետ: Կատալոնիայում չեն բացառում անկախութեան մասին միակողմանի յայտարարութիւնը, եթէ Իսպանիայի կենտրոնական կառավարութիւնը համաձայնութիւն տայ հանրաքւէի անցկացման համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։