Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 07 Սեպտեմբերի 2017 12:30

Չաւուշօղլու. «Ղարաբաղի հիմնախնդիրները հարկաւոր է րոպէ առաջ լուծել խաղաղ ճանապարհով»

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուն մասնակցել է Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը:

«alikonline.ir» - Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուն մասնակցել է Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը: Գրում է «yerkir.am»-ը վկայակոչեկով «Timeturk-ին:

Նախարարները հանդիպումից յետոյ մամուլի համատեղ ասուլիսով են հանդէս եկել:

Չաւուշօղլուն նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են այդ երկրների միջեւ յարաբերութիւնները, ինչպէս նաեւ տարածաշրջանային մի շարք հարցեր: Նա տեղեկացրել է, որ Նիւ Եօրքում ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի նիստում միասնաբար հանդէս կը գան Լեռնային Ղարաբաղին եւ Աբխազիային վերաբերող հարցերում:

«Մենք Նիւ Եօրքում միասին կընդգծենք, որ ինչպէս Ղարաբաղի, այնպէս էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկաւոր է րոպէ առաջ լուծել խաղաղ ճանապարհով եւ երկու երկրների տարածքային ամբողջականութեան շրջանակներում»,- ասել է Չաւուշօղլուն` առանց կարգաւորման միւս բաղադրիչներին անդրադարձի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։