Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 07 Սեպտեմբերի 2017 12:40

ԱՄՆ 15 նահանգները դատական հայցեր են ներկայացրել ապօրինի ներգաղթեալ երեխաներին արտաքսումից պաշտպանող ծրագրի չեղարկման դէմ

ԱՄՆ 15 նահնագների ու մայրաքաղաք Վաշինգթոնի իշխանութիւնները դատական հայցեր են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի որոշման դէմ՝ չեղարկել այն ծրագիրը, որն արտաքսումից պաշտպանում էր աւելի քան 750 հազար ապօրինի ներգաղթեալների, ովքեր երկիր են ժամանել 16 տարեկանից փոքր տարիքում:

«alikonline.ir» - ԱՄՆ 15 նահնագների ու մայրաքաղաք Վաշինգթոնի իշխանութիւնները դատական հայցեր են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի որոշման դէմ՝ չեղարկել այն ծրագիրը, որն արտաքսումից պաշտպանում էր աւելի քան 750 հազար ապօրինի ներգաղթեալների, ովքեր երկիր են ժամանել 16 տարեկանից փոքր տարիքում: Գրում է «news.am»-ը:

Նախօրէին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել էր «DACA» կոչւող ծրագիրը , որը նախորդ նախագահ Բարաք Օբամայի հրամանով էր գործարկւել։ 

Առաջին դատական հայցը Վաշինգթոն նահանգն է ներկայացրել։ Գլխաւոր դատախազ Ռոբերտ Գերգիւսոնը Թրամփի այս որոշումն անւանել է «մութ ժամանակներ երկրի համար»։

Աւելի ուշ հայցին միացել են նաեւ Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի իշխանութիւնները, նաեւ Նիւ Եօրք, Մասաչուսեթս, Քոնեքթիկութ, Դելաւէր, Հաւայի, Այովա, Նիւ Մեքսիկօ, Հիւսիսային Կորէա, Օրեգօն, Փենսիլվանիա, Ռոդ Այլենդ, Վերմոնթ, Իլինոյս ու Վիրջինիա նահանգների իշխանութիւնները։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։