Հա

Քաղաքական

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 16:10

«Իրմա» փոթորիկն ուժեղանում է՝ մօտենալով Ֆլորիդա Կիս արշիպելագին

«Իրմա» փոթորիկը կրկին ուժեղացել է. այսօր՝ վաղ առաւօտեան մօտենալով ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի ֆլորիդա Կիս արշիպելագին: Օդերեւութաբանները փոթորկի յետագծի զգալի փոփոխութիւններ են արձանագրել:

«alikonline.ir» - «Իրմա» փոթորիկը կրկին ուժեղացել է. այսօր՝ վաղ առաւօտեան մօտենալով ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆլորիդա Կիս արշիպելագին: Օդերեւութաբանները փոթորկի յետագծի զգալի փոփոխութիւններ են արձանագրել: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«CBS News»-ի տւեալների համաձայն՝ փոթորիկն ուժգնացել եւ հասել է վտանգի 4-րդ աստիճանի՝ հասնելով մօտ 58 մետր/վայրկեան արագությեան:

ԱՄՆ-ի փոթորիկների կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ սպասւում էր, որ «Իրման» կը թուլանայ, սակայն այն հզօր փոթորկի ուժգնութեամբ շարժւում է Ֆլորիդա Կիս արշիպելագի եւ նահանգի արեւմտեան ափի երկայնքով:

Աղբիւրը մանրամասնում է, որ տեղական ժամանակով առաւօտեան ժամը 05:00-ի դրութեամբ «Իրմա» փոթորկի հզօր կենտրոնը տեղակայւած է եղել Ֆլորիդա Կիսից մօտ 65 կիլոմետր հեռաւորութեան վրայ:

Յիշեցնենք, որ օրերս Ատլանտեան ովկիանոսում ձեւաւորւած ամենահզօր փոթորիկը՝ «Իրմա»-ն, որը դէպի ԱՄՆ շարժւելու ճանապարհին անցել է մի շարք Կարիբեան կղզիներով, գրեթէ ամբողջութեամբ աւերել է դրանցից 2-ը՝ Բարբուդան ու Սենթ Մարտինը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։