Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 08:50

Ֆլորիդայում «Իրմա»-ի զոհերի թիւը հասել է 3-ի

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում «Իրմա» փոթորիկի հետեւանքով արդէն երեք մարդ է զոհւել:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում «Իրմա» փոթորիկի հետեւանքով արդէն երեք մարդ է զոհւել:

Ինչպէս տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները՝ մարդիկ զոհւել են փոթորիկի պատճառով տեղի ունեցած ճանապարհային պատահարի հետեւանքով:

Ֆլորիդայում «Իրմա» արեւադարձային փոթորիկն առաջինը հարւածել է Քիս արշիպելագին, որը մտնում է Մոնրօ շրջանի կազմի մէջ: Ֆլորիդայում «Իրմա» փոթորկից ապաստարաններում է թաքնւել աւելի քան 70 հազար մարդ:

Դէպի Ֆլորիդա իր ճանապարհին «Իրմա»-ն հասցրել է պատուհասել նաեւ Կուբան:

Մայրաքաղաք Հաւանայի ափերով անցած տարերքը քաղաքի վրայ է փլուզել մինչեւ 121 կմ/ժամ ուժգնութեամբ մրրկալի քամի եւ 6-9 մետր բարձրութեամբ ալիքներ:

Յիշեցնենք, որ որ օրերս Ատլանտեան ովկիանոսում ձեւաւորւած ամենահզօր փոթորիկը՝ «Իրմա»-ն, դէպի ԱՄՆ եւ Կուբա շարժւելու ճանապարհին անցել է մի շարք Կարիբեան կղզիներով, գրեթէ ամբողջութեամբ աւերել է դրանցից 2-ը՝ Բարբուդան ու Սենթ Մարտինը: Աղէտին զոհ է գնացել աւելի քան 20 մարդ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։