Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 09:10

Ստամբուլում յարձակում է իրականացւել Հրանտ Դինքի եղբօր գրախանութի վրայ

Ստամբուլում յարձակում է տեղի ունեցել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր եւ նախկին խմբագիր, 2007 թւականին սպանւած Հրանտ Դինքի եղբօր՝ Օրհան Դինքի գրախանութի վրայ:

«alikonline.ir» - Ստամբուլում յարձակում է տեղի ունեցել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր եւ նախկին խմբագիր, 2007 թւականին սպանւած Հրանտ Դինքի եղբօր՝ Օրհան Դինքի գրախանութի վրայ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է թուրքական «siyasihaber3.org» կայքը:

Ստամբուլի Բաքըրքեոյ շրջանում գտնւող գրախանութի շէնքը փայտէ մահակներով զինւած մարդկանց յարձակմանն է ենթարկւել, ինչի հետեւանքով հոսպիտալացւել է գրախանութի աշխատակիցը: Թուրքական կայքը նշում է, որ վէճը ծագել է գրախանութի դիմաց մեքենայ կայանելու շուրջ տարաձայնութիւնից:

Սակայն Դինքերի ընտանիքն այդ ամէնից զատ յարձակումը որակում են նաեւ որպէս ազգային հողի վրայ ատելութեան դրսեւորում՝ շեշտելով, որ Բաքըրքեոյում բոլորը շատ լաւ տեղեակ են, որ գրախանութը պատկանում է հայ Դինքերին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։