Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 10:30

ՆԱՏՕ. «Հիւսիսային Կորէայի ճգնաժամաը պահանջում է միջազգային հանրութեան արձագանգը»

ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի կարծիքով, Հիւսիսային Կորէայի ճգնաժամը պահանջում է միջազգային հանրութեան համաչափ արձագանգը:

«alikonline.ir» - ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի կարծիքով, Հիւսիսային Կորէայի ճգնաժամը պահանջում է միջազգային հանրութեան համաչափ արձագանգը: Այս մասին նա յայտարարել է «BBC»-ի քաղաքական ճանաչւած մեկնաբան Էնդրիւ Մարրի հետ զրոյցի ընթացում:

«Հիւսիսային Կորէայի միջուկային ծրագիրը միջազգային սպառնալիք է, որը պահանջում է միջազգային հանրութեան համչափ արձագանգը: Սա վերաբերում է նաեւ ՆԱՏՕ-ին»,- ասել է Ենս Սթոլթենբերգը:

Նա սակայն չի նշել, թէ ԱՄՆ-ին պատկանող Գուամ կղզու դէմ Փհենեանի միջուկային հաւանական հարւածին կը հետեւի՞ արդեօք ՆԱՏՕ-ի միասնական արձագանգը, թէ ոչ:

Յիշեցնեք, որ նԱՏՕ-ի հիմնարար պայմանագրի 5-րդ յօդւածը Դաշինքի անդամներին պարտաւորեցնում է պաշտպանել միմեանց որեւէ երկրի ռազմական ագրեսիայի դէպքում:

«Ես չեմ ցանկանում կանխատեսումներ անել այն մասին, թէ այս դէպքում գործելո՞ւ է արդեօք 5-րդ յօդւածը, թէ ոչ: Այս պահի դրութեամբ մենք ամբողջովին կենտրոնացած ենք նպաստելու ճգնաժամի խաղաղ կարգաւորման ու Հիւսիսային Կորէայի միջուկային եւ հրթիռային ծրագրերի կասեցման վրայ»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը՝ յաւելելով, որ Փհենեանի միջուկային ծրագիրը ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձեւերի կոպիտ խախտում է, որը սպառնում է միջազգային խաղաղութեանն ու կայունութեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։