Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 09:00

ԱՄՆ-ում պահանջել են նոտա յղել Նիւ Եօրք ժամանել պատրաստւող Էրդողանին՝ իր թիկնազօրի պահւածքի հետ կապւած

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտէի անդամները կոչ են արել ԱՄՆ-իպետքարտուղար Ռեքս Թիլերսոնին անհրաժեշտ դիւանագիտական նոտա յղել Թուրքիային՝ նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի թիկնազօրի հետ կապւած:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտէի անդամները կոչ են արել ԱՄՆ-իպետքարտուղար Ռեքս Թիլերսոնին անհրաժեշտ դիւանագիտական նոտա յղել Թուրքիային՝ նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի թիկնազօրի հետ կապւած: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

Կոմիտէն պահանջել է զգուշացում յղել սեպտեմբերի 19-ին Նիւ Եօրքում ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցել պատրաստւող Էրդողանին՝ իր թիկնազօրի պահւածքի հետ կապւած հետեւողականութիւն ցուցաբերելու մասին:

Աւելի վաղ ԱՄՆ-ի Սենատի յատկացումների յանձնաժողովն ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի թիկնազօրի անդամներին ԱՄՆ-ի տարածքում զէնքի վաճառքն արգելել նախատեսող օրինագիծը:

Յիշեցնենք, որ Էրդողանի՝ Վաշինգտոն այցի ժամանակ Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրւել 19 անձի, որոնցից 15-ը Թուրքիայի նախագահի թիկնապահներն են: Մեղադրեալներին գործադրած բռնութեան համար սպառնում է առաւելագոյնը 15 տարւայ ազատազրկում: Նրանցից մի քանիսը լրացուցիչ մեղադրւում է մահաբեր զէնքով յարձակման համար:

Նշենք, որ մայիսի 16-ին Միացեալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մօտակայքում Էրդողանի ԱՄՆ-ի այցի դէմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը յարձակման էր ենթարկւել էրդողանամէտ խմբերի կողմից։ «The Washington Post»-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետեւանքով ինը մարդ էր վիրաւորւել, նրանք տեղափոխւել էին հիւանդանոց:

Սպիտակ տանն Էրդողանի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացւած ցոյցը կազմակերպել էին մի շարք կազմակերպութիւններ, որոնց թւում են եղել նաեւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը եւ Ամերիկեան հելէնական խորհուրդը: Ցոյցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թւում են եղել հայկական, յունական, քրդական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներ: Ինչպէս «Facebook»-ի իր էջում գրել էր Հայ Դատի ամերիկեան յանձնախումբը, քուրդ, եզդի եւ հայ ցուցարարների վրայ յարձակւած Էրդողանի աջակիցները պարզապէս ցուցարարներ չէին, այլ յատուկ պատրաստութիւն անցած անձինք, որոնք եղել են Ռեջեբ Թայիբ Էրդողանի անվտանգութեան ծառայութիւնից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։