Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 12:10

ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին էկոնոմիկայի նախարարին սպառնում է մինչեւ 95 տարւայ ազատազրկում

ԱՄՆ-ում մինչեւ 95 տարւայ ազատազրկում է սպառնում Թուրքիայի նախկին էկոնոմիկայի նախարար Զաֆէր Չաղլայանին, որը մեղադրւում է Իրանի տնտեսութեան զարգացմանն աջակցելու փորձերի, ինչպէս նաեւ «կեղտոտ փողերի լւացման» համար անօրինական հիմնադրամների ստեղծման համար:

«alikonline.ir» - ԱՄՆ-ում մինչեւ 95 տարւայ ազատազրկում է սպառնում Թուրքիայի նախկին էկոնոմիկայի նախարար Զաֆէր Չաղլայանին, որը մեղադրւում է Իրանի տնտեսութեան զարգացմանն աջակցելու փորձերի, ինչպէս նաեւ «կեղտոտ փողերի լւացման» համար անօրինական հիմնադրամների ստեղծման համար: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Նշենք, որ օրերս Նիւ Եօրքի դատախազութիւնը Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարին կալանաւորելու որոշում է կայացրել:

Ինչպէս գրում է թուրքական «Cumhuriyet» պարբերականը, դատարանում կը քննւի նախկին թուրք նախարարի՝ 2011 թւականի յուլիսից մինչեւ 2013 թւականի դեկտեմբեր ծաւալած գործունէութիւնն ու այդ ընթացքում փողերի լւացման հետ կապւած նրա ձեռնարկած քայլերը:

Ի դէպ, Չաղլայանի որդին ձերբակալւել էր կոռուպցիոն սկանդալի հետքերով: Չաղլայանը ստիպւած է եղել հրաժարական տալ, նրա հետ միասին հրաժարական է տւել նաեւ այն ժամանակւայ ներքին գործերի նախարարը: Նոյն կոռուպցիոն սկանդալի մէջ ներքաշւած են եղել նաեւ այն ժամանակ դեռ վարչապետի պաշտօնը զբաղեցնող Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ընտանիքի որոշ անդամներ, այդ թւում՝ որդին:

Ռեջեբ Թայիբ Էրդողանը, մեկնաբանելով Չաղլայանի դէմ հարուցւած գործը, այն անւանել էր Թուրքիայի Հանրապետութեան դէմ արւած քայլ:

«Բացէիբաց եմ ասում՝ ես սա Թուրքիայի Հանրապետութեան դէմ արւած քայլ եմ որակում: Վատ հոտ է գալիս...»,- ասել է Էրդողանը:

 

 

 

 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։