Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 12:20

«Մեզ մօտ լրագրողներ չեն կալանաւորւում». Մերկէլի պատասխանը Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Գերմանիա չմեկնելու կոչերին

Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլն արձագանգել է Թուրքիայի արտգործնախարարութեան տարածած յայտարարութեանը, որով Թուրքիան կոչ էր արել իր քաղաքացիներին չմեկնել Գերմանիա:

«alikonline.ir» - Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլն արձագանգել է Թուրքիայի արտգործնախարարութեան տարածած յայտարարութեանը, որով Թուրքիան կոչ էր արել իր քաղաքացիներին չմեկնել Գերմանիա: Գրում է «tert.am»-ը՝ գերմանական «Deutsche Welle»-ի թուրքական ծառայութեանը յղումով։

«Թուրքիայի իւրաքանչիւր քաղաքացի կարող է ազատ ճանապարհորդել դէպի Գերմանիա: Մեզ մօտ լրագրողներ չեն կալանաւորւում, չեն ձերբակալւում: Մեր երկրում իշխում է օրէնքի գերակայութիւնը, խօսքի ու մտքի ազատութիւնը, եւ մենք հպարտ ենք դրանով», - ասել է Մերկէլը:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել զերծ մնալ Գերմանիա այցելելուց՝ երկրում տիրող «հակաթուրքական տրամադրութիւնների» պատճառով:

Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիայում բնակւող կամ այնտեղ մեկնել պատրաստւող քաղաքացիներին կոչ էր արել «զգոյշ լինել եւ զգուշօրէն գործել այլատյացութեան եւ ռասիզմի դրսեւորման հնարաւոր միջադէպերի դէպքում»:

Նշենք, որ Թուրքիայում ներկայում կայ Գերմանիայի քաղաքացի 12 քաղբանտարկեալ, որոնց թւում են նաեւ Ստամբուլի կղզիներում ձերբակալւած իրաւապաշտպանները, ինչպէս նաեւ գերմանական «Deutsche Welle» հեռուտառադիոընկերութեան Թուրքիայի թղթակից Դենիզ Իւջէլը, որի արտայանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։