Հա

Քաղաքական

11/09/2017 - 12:30

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարը պաշտօնական այցով մեկնել է Իսրայէլ

Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը պաշտօնական այցով մեկնել է Իսրայէլ:

«alikonline.ir» - Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը պաշտօնական այցով մեկնել է Իսրայէլ: Այս մասին ըստ «news.am»-ի՝ յայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայութիւնը։

Ադրբեջանական լրատւամիջոցների փոխանցմամբ՝ այցը կայացել է Իսրայէլի պաշտպանութեան նախարար Աւիգդոր Լիբերմանի հրաւէրով։

Պաշտօնական այցի շրջանակում նախատեսւում է, որ Հասանովը կը հանդիպի Իսրայէլի պաշտպանութեան նախարարին, կայցելի այդ երկրի ԶՈՒ-ի հրամանատարութեան եւ կառավարման կենտրոն, ինչպէս նաեւ ռազմարդիւնաբերութեան ոլորտում մասնագիտացած ձեռնարկութիւններ, կը մասնակցի այլ միջոցառումների։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։