Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 08:30

Թուրք սիւնակագիր. «Դաւութօղլուից յետոյ Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնն էլ աւելի է ագրեսիւացել»

Թուրքական «Karar» պարբերականի սիւնակագիրներից Հաքան Ալբայրաքը, խօսելով Թուրքիայի արտաքին քաղաքականութեան մէջ առկայ որոշակի փոփոխութիւնների մասին, նկատել է, որ նախկին վարչապետ Ահմեդ Դաւութօղլուի՝ պաշտօնից հեռանալուց յետոյ Թուրքիան է՛լ աւելի է կոշտացրել իր հռետորաբանութիւնը արտաքին քաղաքականութեան մէջ:

«alikonline.ir» - Թուրքական «Karar» պարբերականի սիւնակագիրներից Հաքան Ալբայրաքը, խօսելով Թուրքիայի արտաքին քաղաքականութեան մէջ առկայ որոշակի փոփոխութիւնների մասին, նկատել է, որ նախկին վարչապետ Ահմեդ Դաւութօղլուի՝ պաշտօնից հեռանալուց յետոյ Թուրքիան է՛լ աւելի է կոշտացրել իր հռետորաբանութիւնը արտաքին քաղաքականութեան մէջ: Գրում է «tert.am»-ը:

«Դաւութօղլուին յաճախ մեղադրում էին կոշտ հռետորաբանութեան համար: Սպասւում էր, որ նրա հեռանալուց յետոյ մենք կունենանք աւելի քիչ արտաքին թշնամիներ եւ կը շատացնենք մեր բարեկամներին արտաքին քաղաքականութեան մէջ: Սակայն եղաւ ճիշտ հակառակը: Թուրքիայի արտաքին լեզուն է՛լ աւելի կոշտացաւ ու ագրեսիւացաւ»,- գրում է սիւնակագիրը:

Ըստ Ալբայրաքի՝ Թուրքիան նաեւ «բաց է թողել գնդակն իր կիսադաշտից» ահաբեկչութեան դէմ պայքարում: Գրողը նկատել է, որ հասարակութեան ներսում Էրդողանի «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան դէմ դժգոհութիւնն օր օրի աճում է եւ դառնում անկառաւարելի իշխանութիւնների համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։