Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 08:50

ՄԱԿ-ի ԱԽ-ն Փհենեանի դէմ գործող պատժամիջոցների խստացման որոշում է ընդունել

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը երէկ՝ սեպտեմբերի 11-ին միաձայնութեամբ որոշում է ընդունել Հիւսիսային Կորէայի դէմ գործող պատժամիջոցների խստացման մասին:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը երէկ՝ սեպտեմբերի 11-ին միաձայնութեամբ որոշում է ընդունել Հիւսիսային Կորէայի դէմ գործող պատժամիջոցների խստացման մասին: Որոշումը հետեւել է Փհենեանի վեցերորդ միջուկային փորձարկմանը:

Միջազգային ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Միացեալ Նահանգների կողմից պատրաստւած փաստաթղթին աջակցել են ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր անդամները՝ ներառեալ Ռուսաստանը եւ Չինաստանը:

Խստացւած նոր սահմանափակումները ներառում են Հիւսիսային Կորէայից տեքստիլի ձեռքբերման, ինչպէս նաեւ երկրին մատակարարւող գազի կոնդենսատի արգելքը: Բացի այդ, ԱԽ-ն սահմանափակումներ է սահմանել դէպի Հիւսիս Կորէա նաւթի արտահանման եւ դրա վերամշակման վրայ: Ընդունւած բանաձեւը նաեւ թոյլ է տալիս երկրներին ստուգել Փհենեանի նկատմամբ կիրառւած արգելքը խախտելու կասկածանքով բոլոր նաւերը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։